ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.03.2017 17:51
Բացահայտվել է Մատաղիսում կատարված գողության դեպքը
Մարտի 21-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մ. Խ-ի տնից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Ս. Հ-ն և ՀՀ Արագածոտնի մարզի Կարփի գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Զ. Ա-ն:
Գողոնն առգրավված է: