ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.07.2018 12:23
Բացահայտվել է ծառահատման դեպքեր
Հուլիսի 14-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տռնավազի անտառպետության թիվ 10 պահաբաժնի 88 և 84 հատատեղերից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է տարբեր տեսակի 54 ծառ՝ պետությանը պատճառելով 697 750 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 88 հատատեղից ապօրինի ծառահատումը կատարել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 1988թ. ծնված Մ. Մ-ն, իսկ N 84 հատատեղից` նույն շրջանի Մոշխմհատ գյուղի բնակիչ 1991թ. ծնված Մ. Ո-ն: