ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2018 12:02
Բացահայտվել է խանութների գողությունը
Հուլիսի 11-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 7/20, 35/4, 35 և Մամիկոնյան 2/1, հասցեներում տեղակայված խանութներից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ՀՀ Երևան քաղաքի ոստիկանության վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՈՒզբեկստանի Հանրապետության քաղաքացի նախկինում դատված 1980թ. ծնված Ա. Է-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: