ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2016 15:07
Բացահայտվել է արծաթյա զարդերի գողության դեպքը
Մարտի 18-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 23 հասցեում տեղակայված՝ Իսակովի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված Ն. Ղ-ին պատկանող խանութից 1.125.000 դրամի արծաթյա զարդեր գողանալու մասին:
ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտի քաղվարչության, ՓՔԲ, Քաշաթաղի շրջբաժնի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և ԼՂՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի Մխիթար Սպարապետի փողոցի N տան բնակիչ, 1999թ. ծնված Կ. Ս-ն:
Գողոնն առգրավված է:
Կ. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն: