ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.05.2016 16:26
Բացահայտվել է ավտոմեքենայից կատարված գողության դեպքը
Մայիսի 13-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Մ-ին պատկանող «ՈՒՐԱԼ» ավտոմեքենայի սրահից մարտկոցը գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Սարոյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 2000թ. ծնված Ա. Բ-ն, Թումանյան փողոցի թիվ 111 շենքի N բնակարանի բնակիչ, 1999թ. ծնված Վ. Խ-ն և Ազատամարտիկների փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 2000թ. ծնված Հ. Ս-ն: