ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2020 14:12
Բացահայտվել է առանձնատան հրկիզման դեպքը
1999թ. դեկտեմբերի 30-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից 1999թ. դեկտեմբերի 29-ին հանգուցյալ Հադրութի շրջանի բնակիչ Մ. Ա.-ին պատկանող անմարդաբնակ առանձնատան հրկիզման մասին:
2020թ. օգոստոսի 18-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են , որ նշված հրդեհը բռնկվել է հանգուցյալ Ն. Ա.-ի կողմից նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում նշված տան պատի տակ հավաքած աղբը և չոր խոտի մնացորդները վառելու արդյունքում առաջացած կրակից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: