ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2018 11:46
Բացահայտվել են գողության դեպքերը
Ս.թ.դեկտեմբերի 22-ին հաղորդագրություն էինք տարածել անհայտ անձի կողմից Հադրութ քաղաքում տեղակայված նույն քաղաքի բնակիչներ՝ 1998թ.ծնված Է.Ս-ին պատկանող խանութից և 1986թ.ծնված Մ.Ս-ին պատկանող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի սրահից կատարված գողությունների մասին:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները՝ Հադրութի ՌՈ բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1998թ.ծնված Մ. Ա-ն :
Գողոնն առգրավված է: