ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2017 17:16
Բացահայտվել են գողության դեպքեր
Փետրվարի 22-ին Ստեփանակերտ քաղաքի Գյուրջյան փողոցի 3-րդ փակուղու N տան բնակիչ, 1986թ. ծնված Յու. Դ-ն դիմել է այն մասին, որ փետրվարի 20-ի ժամը 08:40-ի սահմաններում անհայտ անձը իր խանութից (Բաղրամյան 1ա) գողացել է տարբեր տեսակի սննդամթերք և կենցաղային ապրանքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Բաղրամյան փողոցի թիվ 6ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1967թ. ծնված Ա. Շ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
*****
Փետրվարի 22-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Կ. Ղ-ի տնից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ, 2006թ. ծնված Ս. Ս-ն և 2004թ. ծնված Վ. Ս-ն:
Գողոնն առգրավված է:
*****
2002թ. հոկտեմբերի 3-ին հաղորդվել էր Հադրութի շրջանի Ջրակուս գյուղի բնակչուհի Ա. Վ-ի առանձնատնից գունավոր մետաղներ և կենցաղային իրեր գողանալու մասին:
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Ա. Ի-ն և ԼՂՀ Մարտունի քաղաքի Ռ.Մարտիրոսյան փողոցի N տան բնակիչ, 1981թ. ծնված Մ. Ի-ն: