ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.04.2018 17:13
Բացահայտվե է թմրամիջոցի իրացման դեպքեր
Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ԱՀ ԱԱԾ ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը, անձնական խուզարկության է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1960թ. ծնված Գ.Ա-ն, ում վերարկուի գրպանում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտաբերվել է 51,44 գրամ կանեփանման բույսի զանգված, տաբատի գրպանում՝ թվով 2 փաթեթ՝ 0,74 գրամ ընդհանուր քաշով նմանատիպ զանգված, իսկ վերջինիս պատկանող «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի պահախցից՝ 0,6 գրամ նույնանման զանգված, որոնք վերջինս 100.000 դրամի դիմաց ձեռք էր բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Ս.Ա-ից, ով էլ իր հերթին նշված զանգվածը ձեռք էր բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1967թ. ծնված Հ.Մ-ից: Նույն միջոցառման շրջանակում զննության է ենթարկվել նաև 1966թ. ծնված Ս.Ա-ի կողմից վարձակալված Ստեփանակերտ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցի N շենքում տեղակայված բնակարանը, որի պատշգամբում առկա մահճակալի տակ հայտնաբերվել է 0,32 գրամ կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, այնուհետև զննության է ենթարկվել նաև «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ մասնաշենքի հետնամասի կանաչապատ տարածքը, որտեղ առկա կանաչավուն թփի արանքից հայտնաբերվել է նրա կողմից թաքցված պոլիէթիլինային տոպրակի մեջ առկա 15,88 գրամ կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:
* * *
Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում անձնական խուզարկության են ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 1983թ. ծնված Է.Մ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է 1.72 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի մանրացված զանգված, իսկ վերջինիս շուրջ տարված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. մարտի 27-ին որոշակի քանակությամբ թմրամիջոց է իրացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ՝ 1976թ. ծնված Վ.Խ-ին:
* * *
Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ԱՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ՝ 1978թ. ծնված՝ Ա.Չ-ն, ում տաբատի գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1 թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0,32 գրամ կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի չորացված և մանրացված զանգված, որը ս.թ. մարտ ամսվա ընթացքում 6000 դրամ գումարի դիմաց ձեռք է բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1969թ. ծնված Ա.Գ-ից: