ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.08.2018 12:29
Բացահայտում
Ապրիլի 9-ին հաղորդվել էր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառապետության թիվ 2 պահաբաժնից անհայտ անձանց կողմից 22 հատ տարբեր տեսակի ծառեր ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ կատարած ստուգումներից պարզվել է, որ նշված հատատեղից 5 հատ բոխի տեսակի ծառերը ապօրինի հատել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Շ-ն: