ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 15:21
Բարեգործ եղբայրները ավտոմեքենաներ են նվիրել ԱՀ ոստիկանությանը
Բարեգործ եղբայրներ՝ Վահե և Վիգեն Բադալյաններն, որպես նվիրատվություն երկու հատ « ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ » ավտոմեքենա են նվիրաբերել Արցախի Հանրապետության ոստիկանությանը։
Նշված ավտոմեքենաները տրամադրվել են ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը։
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոպարկի թարմացումն, անշուշտ, նպաստավոր նախապայման է ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը համակարգի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Վահե և Վիգեն Բադալյաններին։