ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2019 11:33
Բանկոմատից՝ կանխիկացված գումարներ
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանությունից ստացված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Լ. Գ-ի դիմումի ստուգմամբ պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ս. Հ-ն 2018թ. նոյեմբերի վերջին, գտնելով Լ. Գ- ին պատկանող «Արարատբանկ» ԲԲԸ պլաստիկ քարտը, 2018թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 19:18-ին Ազատամարտիկների փողոցում տեղակայված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկոմատից, քարտի միջոցով կանխիկացրել է 20.000 դրամ, իսկ նույն օրը ժամը 19:30-ին Ազատամարտիկների փողոցում տեղակայված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բանկոմատից 10.000 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: