ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.12.2019 15:57
Բանկային քարտից 300.000ՀՀ դրամ է փոխանցել
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12:05-ին ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1995թ.ծնված Ս. Բ.-ն հաղորդել է այն մասին, որ 2019թ. հունվար ամսից իրեն պատկանող «Արցախբանկ» ՓԲԸ բանկային քարտին փոխանցված աշխատավարձից պարբերաբար գումար է պակասել, այդ իսկ պատճառով 25.06.2019թ. նշված բանկի Հադրութի մասնաճյուղից պահանջել և ստացել է աշխատավարձի քաղվածքը, որտեղ հստակ երևում է, որ նշված բանկային քարտից «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակին պարբերաբար գումար է փոխանցվել՝ պատճառելով 300.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: