ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2020 12:02
Բանկային քարտի հաշվից ելքագրվել է գումար
Սեպտեմբերի 21-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Դ. Դ.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 10-ին գյուղում իր խնդրանքով Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Ե. Ս.-ն իրեն պատկանող բջջային հեռախոսով բացել է «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ, որպեսզի իր բանկային քարտի միջոցով կատարի վճարումներ, սակայն սեպտեմբերի 9-ին պարզել է, որ իր բանկային քարտի հաշվից «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակի միջոցով պարբերաբար ելքագրվել ընդհանուր 60. 700 դրամ գումար, որը ըստ երևույթին կատարել է Ե. Ս.-ն, քանի որ միայն վերջինիս է տեղյակ եղել նշված դրամապանակի մուտքի գաղտնաբառը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: