ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2014 17:07
Բահով խփել է հարևանի գլխին
Հունիսի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի պատռվածքով բուժօգնության է դիմել Իոսիֆյան փողոցի N տան բնակիչ, 1949թ. ծնված Ս. Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում, նշված փողոցի թիվ 5 և թիվ 7 տների բաժանարար ցանկապատի մոտ վիճաբանություն է առաջացել Ս. Հ-ի և 1947թ. ծնված Վ. Ս-ի միջև, որի ընթացքում վերջինս բահով հարվածել է Ս. Հ-ի գլխին: