ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2014 16:47
Բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
Հունիսի 22-ին Մարտունու շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատի պատռվածքով բուժօգնության է դիմել Ճարտար գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Ա. Մ-ն, վարելով անձնական օգտագործման «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան, Ալիբալի կոչվող տեղամասում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և ստացել նշված վնասվածքը: