ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2017 15:17
Բախման հետևանքով «ՎԱԶ 21013»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 3-ին ժամը 14:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ` 1991թ. ծնված Ա. Մ-ի վարած «ՎԱԶ 21063» և Ստեփգէսի 1-ին նրբանցքի N տան բնակիչ 1950թ. ծնված Ղ. Մ-ի վարած «ՎԱԶ 21013» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: