ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 14:25
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ.օգոստոսի 10-ին հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 77 խախտում, որոնցից 7-ը՝ անսթափ, 7-ը ՝ առանց վարորդական իրավունքի,31–ը՝ արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար:
Տվյալ ժամանակահատվածում արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների 77 խախտումներից 26-ը գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք խստորեն հետևել երթևեկության կանոններին, ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնության՝ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում: Ճանապարհային ոստիկանությունն անհանդուրժող է լինելու երթևեկության յուրաքանչյուր խախտման և բացառապես բոլորի հանդեպ:
Հիշեք, դա բխում է մեր բոլորի շահերից և կոչված է ապահովել ձեր կյանքն ու առողջությունը: