ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 16:15
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ.հուլիսի 20-ին հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 86 խախտում, որոնցից 9-ը՝ անսթափ, 5-ը ՝ առանց վարորդական իրավունքի, 43–ը՝ արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար:
Հարգելի ավտովարորդներ, հորդորում ենք խստորեն հետևել երթևեկության կանոններին, ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնության՝ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում: Ճանապարհային ոստիկանությունն անհանդուրժող է լինելու երթևեկության յուրաքանչյուր խախտման և բացառապես բոլորի հանդեպ:
Հիշեք, դա բխում է մեր բոլորի շահերից և կոչված է ապահովել ձեր կյանքն ու առողջությունը: