ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2019 16:15
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ.հուլիսի 13-ին հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտում, որոնցից 7-ը՝ անսթափ, 5-ը ՝ առանց վարորդական իրավունքի, 48–ը՝ արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար:
Հարգելի ավտովարորդներ, հորդորում ենք խստորեն հետևել երթևեկության կանոններին, ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնության՝ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում: Ճանապարհային ոստիկանությունն անհանդուրժող է լինելու երթևեկության յուրաքանչյուր խախտման և բացառապես բոլորի հանդեպ:
Հիշեք, դա բխում է մեր բոլորի շահերից և կոչված է ապահովել ձեր կյանքն ու առողջությունը: