ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2018 12:03
Արցախի Հանրապետության հասարակական անվտանգության բարձր ցուցանիշը տպավորեց Լեհ գործիչներին
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ոստիկանություն այցելեցին հասարակական գործիչներ Դարեկ Լորենտին և Անդրեյ Սպրիդոնովիչը՝ Լեհաստանի Հանրապետության Ոլոմինի շրջանից: Հյուրերին ընդունեց ոստիկանության պետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը, ով ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում արձանագրված որոշ ցուցանիշներ: Զուգահեռներ անցկացնելով և Լեհաստանի, և Արցախի Հանրապետության ոստիկանությունների միջև, հյուրերը արժևորեցին Արցախի Հանրապետությունում անվտանգության բարձր ցուցանիշը և հետևաբար՝ հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հյուրերը խորհրդանշական նվերներ հանձնեցին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին: