ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.06.2014 12:54
ԱՏՄ-ի փախցնելու փորձ
Հունիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարոյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Լ. Ջ-ն ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել այն մասին, որ անհայտ անձը Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում կայանված իր ավտոմեքենայից հափշտակել է փաստաթղթեր:
Կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 23-ի ժամը 21:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 06:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ավտոմեքենան փախցնելու նպատակով մուտք է գործել Լ. Ջ-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահ, պոկել շարժիչը գործարկող լարերը, սակայն, չկարողանալով գործարկել այն, գողացել է 2 հատ օծանելիք, ավտոմեքենայի փաստաթղթերը և 2 հատ բանկային քարտ: