Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 16.04.2024 Արխիվ

26.05.2016 11:53

Ատեստավորում՝ ԼՂՀ ոստիկանությունում

Ատեստավորում՝ ԼՂՀ ոստիկանությունում

Սույն թվականի մայիսի 20-ին մեկնարկեց և մայիսի 24-ին ավարտվեց ԼՂՀ ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումը։

Ոստիկանության գլխավոր և  ավագ խմբի ծառայողները ատեստավորում անցան ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ։ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. ապրիլի 27-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման համաձայն՝ ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարի որոշումն է։

Ատեստավորումն իրականացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։  Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:

Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ:

Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, կարող է ներկայացվել խրախուսման, ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման. չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորում անցած ոստիկանության 205 ծառայողներից 162-ը համապատասխանել են զբաղեցրած պաշտոններին, 22-ի ատեստավորումը հետաձգվել է մեկ ամիս ժամկետով, 16-ը ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ կարող են զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,  իսկ 5-ը ներկայացվել են խրախուսման:

Սույն թվականի մայիսի 26-ին հանդիսավոր տողանի ընթացքում հրապարակվեցին ատեստավորման արդյունքներով ոստիկանության ծառայողների խրախուսման վերաբերյալ  ԼՂՀ ոստիկանության պետի հրամանները։