Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

23.05.2018 18:32

Ատեստավորում ԱՀ ոստիկանությունում

Ատեստավորում ԱՀ ոստիկանությունում

     Ս.թ մայիսի 21-ից 22 –ն  ատեստավորում են անցել ոստիկանության  գլխավոր,  ավագ,  միջին և կրտսեր  խմբերի պաշտոններ զբաղեցնող    130   ոստիկանության ծառայողներ։  

    Ոստիկանության գլխավոր և  ավագ  խմբերի պաշտոններ զբաղեցնող    ոստիկանության  ծառայողները ատեստավորում անցան   Արցախի Հանրապետության ոստիկանության պետ , գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի նախագահությամբ կազմավորված ատեստավորման հանձնաժողովի մոտ։

    Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները ամրագրված է §Ոստիկանությունում ծառայության մասին ¦ ԼՂՀ  օրենքով։  Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ։

    ԱՀ  ոստիկանության Կենրոնական ապարատի,  ՃՈ, ՊՊՎ, ՔԿՎ և տարածքային ստորաբաժանումների   միջին և կրտսեր  խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները ատեստավորումն  անցել են ԱՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ատեստավորման հանձնաժողովների  կողմից։

    Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,  կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,   կարող է ներկայացվել խրախուսման,  ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով՝ծառայողին գործուղելով վերապատրաստման , չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

   Ս.թ մայիսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ  ոստիկանության գլխավոր,  ավագ,  միջին և կրտսեր  խմբերի պաշտոններ զբաղեցնող  ատեստավորում անցած  130   ոստիկանության ծառայողներից  114-ը՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին ,  8-ը ՝կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն ,  4-ի ատեստավորումը  հետաձգվել է մեկ ամիս ժամկետով  ,  4-ը կարող է ներկայացվել  խրախուսման։

   Ս.թ մայիսի 23-ին ԱՀ ոստիկանության պետ,  գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով՝ատեստավորման արդյունքներով ,  ոստիկանության չորս ծառայող  պարգևատրվել են դրամական միջոցներով։