ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2019 13:02
Ավտոմեքենաներն իրար են բախվել
Հոկտեմբերի 12-ին ժամը 23:30-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1955թ. ծնված Ա. Հ.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան և Մարտունի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Մ. Հ.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան «Կարվին» թաղամաս տանող ճանապարհահատվածում բախվել են իրար, որը սահմանված կարգով ընթացքավորվել է։ Սակայն պատահարի մասնակիցները հոկտեմբերի 16-ին ներկայանալով շրջանային բաժին, բացատրություն են տվել այն մասին, որ ճանապարհատրանսպորտային պատահարը իրականում տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: