ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2020 11:48
Ավտոմեքենաներն իրար են բախվել
Օգոստոսի 13-ին ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված շինության դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1999թ.ծնված Տ. Գ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի,մայրաքաղաքի բնակիչներ՝1997թ.ծնված Հ. Գ.-ի վարած «Լադա Գրանտա» մակնիշի և 1981թ.ծնված Կ. Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: