ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2019 11:48
Ավտոմեքենաներն իրար են բախվել
Սեպտեմբերի 7-ին ժամը 19:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցի թիվ 27 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Ս. Ղ-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Հ. Գ-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: