ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2019 13:53
Ավտոմեքենան տեղափոխել է մայրաքաղաք և այն վթարի ենթարկել
Ս.թ.մարտի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1962թ.ծնված Մ. Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս. թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Մարտունու շրջանի բնակիչ, 1979թ.ծնված Ս. Թ-ին ունեցած 10.000 դրամ պարտքի դիմաց, վերջինս առանց տեղյակ պահելու` Ակնա թաղամասի «Կոննի զավոդ» կոչվող տեղամասում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան փոքր ապակին ջարդելով բացել է դուռը և ավտոմեքենան տեղափոխել քաղաք Ստեփանակերտ, որտեղ այն վթարի է ենթարկել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: