ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2019 11:48
Ավտոմեքենան հարվածել է հողաթմբին
Սեպտեմբերի 7-ին ժամը 21:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Ն. Ա-ն վարելով «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել հողաթմբին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ 1999թ.ծնված Ա. Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտակերտի շրջբուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: