ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2019 11:23
Ավտոմեքենան գլորվել է ձորը
Դեկտեմբերի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Ռ. Թ.-ն վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Աշան գյուղի «Քրահարթ» կոչվող տեղամասից Աշան գյուղ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: