ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2020 14:18
Ավտոմեքենան գլորվել է ձորը
Դեկտեմբերի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Մ. Ա.-ն վարելով «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ձախ և 50 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: