ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.01.2020 11:19
Ավտոմեքենան բախվել է մայթի եղևնուն
Հունվարի 12-ին ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ. ծնված Վ. Կ.-ն վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Տիգրան Մեծ փողոցի թիվ 33 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթում առկա եղևնուն, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ գտնվելը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: