ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2019 11:10
Ավտոմեքենան բախվել է ձիուն
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Ի. Բ.-ի դիմումի շուրջ նախապատրաստած նյութերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Ի. Բ.-ն իրեն պատկանող «Honda Pilot» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. դեկտեմբերի 16-ին ժամը 20:00-ի սահմաններում Հայկաջուր գյուղում երթևեկության ժամանակ բախվել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ս.-ին պատկանող ձիուն, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենան և ձին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: