ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.07.2020 12:54
Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը
Հուլիսի 24-ին ժամը 20:00-ին մայրաքաղաքի Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1991թ.ծնված Գ. Գ.-ի վարած «Օպել» մակնիշի և 1997թ.ծնված Ջ. Ծ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները, որի ընթացքում «Օպել» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթեզրին և մայթին առկա էլեկտրասյանը` պատճառելով գույքային վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: