ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2015 17:56
Ավտոմեքենայում հրդեհ բռնկվելու հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել
Մայիսի 30-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Գ. Սևունցի փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Ա. Պ-ն, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ հատվածում առկա պատնեշին, ավտոմեքենայում հրդեհ բռնկվելու հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակչուհի, 2007թ. ծնված Ի. Բ-ն` «Արևիկ» մանկական բուժմիավորում: