ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 15:36
Ավտոմեքենայից թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
Սեպտեմբերի 2-ին ժամը 11:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցում տեղակայված «Դիզակ- Պլյուս» տպագրատան դիմացից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են բերման ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Ի.-ին իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, որտեղ զննությամբ վարորդի դռան արանքի գրպանից հայտնաբերվել է « ծխախոտի տուփում մեկ թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.40 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված, որն էլ պատկանում է Ա. Ի.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: