ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2020 11:42
Ավտոմեքենայից գողություն է կատարվել
Ապրիլի 12-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Ս.-ն դիմել է այն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 11-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում իր տան մոտ կայանված իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից անհայտ անձը գողացել է ձայնագրիչը, իսկ շարժիչի ծածկոցի տակից մարտկոցը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: