ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.04.2017 16:32
Ավտոմեքենայի սրահից գողացվածը մասամբ առգրավվել է
Ապրիլի 14-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Վ. Բ-ի կողմից վարվող «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի սրահի խցիկից, անհայտ անձանց կողմից 80.000 դրամ, վարորդական վկայականը և ավտոմեքենայի տեխանձնագիրը գաղտնի հափշտակելու մասին:
Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 45 ամյա Ա. Գ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: