ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 15:12
Ավտոմեքենայի թափքում վառելափայտ է հայտնաբերվել
Հուլիսի 29-ին ժամը 00:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ, Տիգրանավան-Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Սյունիքի մարզի բնակիչ, 1996թ.ծնված Է. Մ.-ի վարած «ԳԱԶ-52» բեռնատար ավտոմեքենան, որի թափքում զննությամբ հայտնաբերվել է 7մ3 վառելափայտ:
Ստուգումներից պարզվել է, որ նշված վառելափայտը Է. Մ.-ն, ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 1992թ.ծնված Կ. Թ.-ի հետ միասին ապօրինի հատել է Հայկազյան համայնքի Դարբնոց գյուղի հարակից տարածքից և փորձել արտահանել ՀՀ Սյունիքի մարզի Ակներ գյուղ:
Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: