ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2019 10:57
Ավտոմեքենայի գումարը չի վճարել
Նոյեմբերի 12-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ,1982թ.ծնված Ս. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ 2019թ. սեպտեմբերի 25-ին իր կնոջ՝1982թ.ծնված Լ. Ա.-ին պատկանող «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան 1 000 000 դրամով, ամսեկան 80 000 դրամ վճարելու պայմանավորվածությամբ վաճառել է ՀՀ Նոր Հաճն քաղաքի բնակիչ,1966թ.ծնված Ա. Ղ.-ին սակայն վերջինս առ այսօր գումար չի վճարել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: