ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 15:14
Ավտոմեքենա է հափշտակել
Հունվարի 3-ին ԱՀ ոստիկանության ՃՈ տեսուչը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ «Գիշվա պավարոտ» կոչվող տեղամասից անհայտ անձը ավտոմեքենա է առևանգել:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղամասից անհայտ անձը հափշտակել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և երթևեկել Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհով, որի ընթացքում բախվել է ճամբեզրի գազատար խողովակին և այն վնասել:
Տաք հետքերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված ավտոմեքենան հունվարի 3-ին ժամը 22:30-ի սահմաններում առևանգել է Մարտունու շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Ն. Ա.-ն, ով էլ թողնելով դեպքի վայրը դիմել է փախուստի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: