ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.11.2017 16:20
Ասկերանի շրջանում կատարվել է ապօրինի ծառահատում
Նոյեմբերի 25-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Սղնախ գյուղի բնակիչ` 1991թ. ծնված Շ.Ա-ն, ս.թ. հոկտեմբեր ամսում Ստեփանակերտի մասնաճյուղի Տառնավազի անտառապետության թիվ 8 պահաբաժնից ապօրինի հատել է թվով 39 բոխի՝ պետությանը պատճառելով 387. 000 դրամի նյութական վնաս:
***
Նոյեմբերի 25-ին Ասկերանի շրջդատախազությունից ոստիկանություն Ասկերանի շրջանային բաժին նյութեր են ստացվել այն մասին, որ ԱՀ «Արցախանտառ» ՊՈԱԿ Քոլատակի անտառպետության թիվ 8 պահաբաժնից անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 5 տարբեր տեսակի ծառ՝ պետությանը պատճառելով 379. 500 դրամի նյութական վնաս, որոնցից 3-ը 2014թ. հատել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի բնակիչ` 1973թ. ծնված Գ.Հ-ն: