ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.01.2020 11:54
Առողջությունը կտրուկ վատթարանալու հետևանքով քաղաքացին մահացել է
Հունվարի 30-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 12:30-ին կլինիկական մահ ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Հ. Ս.-ն, ով նույն օրը ժամը 13:30-ին մահացել է:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 12:20-ի սահմաններում Հ. Ս.-ն ԱՀ «Ֆինանսների նախարարության» շենքի դիմացի ճանապարհահատվածում առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով ընկել է գետնին, որից հետո կլինիկական մահ ախտորոշումով տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ ժամը 13:30-ին մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: