ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2020 11:44
Առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով քաղաքացին մահացել է
Ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1956թ. ծնված Ե. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ ժամը 19:10-ին տան ննջասենյակում հայտնաբերել է իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող՝ 1952թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Պարզվել է, որ նույն օրը Ա. Ա.-ն մահացել է տանը առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով:
Զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական Կոմիտեն: