ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2018 11:44
Առաջաձորի և Չլդրանի անտառներից ապօրինի հատվել է ծառեր
Ապրիլի 9-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից գրությունն է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառպետության թիվ 4 պահաբաժնից ապօրինի հատվել է թվով 10 բոխի, 3 թխկի, 1 կաղնի, 1 սզնի ծառեր՝ պատճառելով բուսական աշխարհին 134.500 դրամի նյութական վնաս:
* * *
Ապրիլի 9-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից գրություն է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատվել է թվով 18 բոխի, 3 թխկի, 1 հաճարենի ծառեր՝ պատճառելով բուսական աշխարհին 263.000 դրամի նյութական վնաս: