ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:19
Առանց մրցույթի հողատարածք է վարձակալել
Մայիսի 27-ին ԱՀ ոստիկանության քարտուղարությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել Ճարտար քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Ա. Պ.-ի լիազոր ներկայացուցիչ, նույն քաղաքի բնակիչ,1993թ.ծնված Դ. Հ.-ի դիմումն այն մասին, որ Ճարտար քաղաքի «Վերին Վեսալու» կոչվող տեղանքում Ճարտար քաղաքի բնակիչ,1989թ.ծնված Գ. Հ.-ի կողմից օրենքի խախտմամբ առանց մրցույթի անցկացմամբ վարձակալվել է 10.628 հա. հողատարածք, իսկ օրենքի խախտումը իր կարծիքով կատարվել է Ճարտար քաղաքի բնակիչ, 1968թ.ծնված Ա. Ա.-ի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: