ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2020 12:58
Առանց համապատասխան փաստաթղթերի փորձել է վառելափայտ արտահանել
Օգոստոսի 9-ին ԱՀ ԱՎՎ ԱՀԿ բաժնի տեսուչը ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին է հաղորդել, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում «Խարխափուտ» ԱՀԿ-ում ծառայություն իրականացնելու ժամանակ պարզել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարի վարորդը փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ արտահանել ՀՀ:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Գ. Հ.-ն իրեն պատկանող նշված ավտոմեքենայով փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի 1,2մ3 վառելափայտ արտահանել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղ, որը մթերած է եղել նույն օրը Վերին Հոռաթաղ գյուղից:
Գ. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել տուգանային հրապարակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: