ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:43
Առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ է տեղափոխել
Մարտի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է մուտք գործել ԱՀ ոստիկանության ՃՈ պետի զեկուցագիրն առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաներում ՃՈ ծառայողը ծառայողական պարտականությունները իրականացնելիս Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կանգնեցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ս. Գ.-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում առանց համապատասխան փաստաթղթերի հայտնաբերվել է մոտ 20 մ3 վառելափայտ:
Վարորդը հայտնել է որ վառելափայտը բարձել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի հարակից անտառից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժինը: