ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 12:06
Առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ է տեղափոխել
Դեկտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին նյութեր են ստացվել առ այն, որ դեկտեմբերի 12-ին ժամը 22:40-ին ոստիկանության ծառայողները Մարաթուկ գյուղի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1983թ.ծնված Վ. Գ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է 3,5 մ/խ վառելափայտ, որը դեկտեմբերի 12-ին Վ. Գ.-ն 35.000ՀՀ դրամով գնել էր Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղի բնակիչ ոմն Արոյից (տվյալները ճշտվում են) և առանց համապատասխան փաստաթղթերի փորձել է տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզի ք. Գորիս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: