ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2019 12:23
Առանց համաձայնության տիրացել է ավտոմեքենային
Սեպտեմբերի 8-ին Հադրութի շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Հ. Կ-ից 550 000 դրամով գնված «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի 110 000 դրամը չվճարելու պատճառով, վերջինս, նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղ, որտեղ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իրացնելով իր ենթադրյալ իրավունքը, առանց իր համաձայնության տիրացել է վերը նշված ավտոմեքենային և տեղափոխել ք. Հադրութ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: